Նիկոլյա Պեպեն կարող է հեռանալ Արսենալից


19:49 , 27 նոյեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Նիկոլյա Պեպեն կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, ֆրանսիացի հարձակվողը 2022 թվականի ամռանը կարող է լքել «զինագործների» ճամբարը, քանի որ չունի բավարար խաղային պրակտիկա։

Առայժմ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվող միակ ակումբը անգլիական «Նյուքասլն» է։ Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը մասնակցել է ինը հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։