Մեքսիկայում ուխտավորներին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով 21 մարդ է մահացել


13:55 , 27 նոյեմբեր, 2021
Մեխիկո նահանգում ուրբաթ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորվածներից երկուսը մահացել են հիվանդանոցում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի հեռուսատաալիքին:

Ավտովթարի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասել է 21-ի, հիվանդանոցում բուժումը շարունակում է 27 մարդ:

Նախօրեին ուխտավորներին տեղափոխող ավտոբուսը բախվել էր բնակելի շենքի Խոկիսինգո շրջանում: Նախնական տվյալներով՝ ողբերգության է հանգեցրել տրանսպորտային միջոցի արգելակման համակարգի խափանումը: