«Փաստ»․ Ար­դյո՞ք 350 մի­լի­ոն դրա­մը կապ ունի սպասվելիք ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րի հետ


09:06 , 27 նոյեմբեր, 2021

«Կառավարության նախորդ՝ նոյեմբերի 18-ի նիստի ժամանակ ընդունված որոշումներից մեկը բավականին «մշուշոտ» է: Մասնավորաբար, կառավարությունը որոշել է պահուստային ֆոնդից 350 մլն դրամ գումար հատկացնել ՀՀ վարչապետի աշխատակազմին` գյուղացիական տնտեսվարողներին աջակցության նպատակով: Նշենք, որ, բացի նրանից, որ հարցն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի փաթեթի մեջ (իսկ դրանք այս կառավարության օրոք գերակշիռ մեծամասնություն են կազմում), երկրորդ մասն էլ ընդհանրապես «գաղտնի» նշումով էր։

Կոմիտեում հարցի հիմնական զեկուցողը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է եղել: Սակայն գյուղատնտեսության աջակցության նպատակով տրամադրվող գումարը հատկացվել է ոչ թե ոլորտը համակարգող այդ նախարարությանը, այլ վարչապետի աշխատակազմին։ Հավելենք, որ սոցցանցերում կարծիքներ են շրջանառվում, որ այս հատկացումները ուղղակիորեն կարող են կապված լինել դեկտեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների հետ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։