Սոչիում ավարտվել են Պուտին-Փաշինյան-Ալիև բանակցությունները. դրանք տևել են 3 ժամ. Պեսկով


20:28 , 26 նոյեմբեր, 2021

Tert.am-ը գրում է․

Սոչիում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մանրամասնելով, որ բանակցությւոնները տևել են երեք ժամ:

Բանակցությունների ընթացքում կողմերը, մասնավորապես, քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը և դրա կարգավորման ուղիները, ինչպես նաև գնահատել, թե ինչ է արվել վերջին մեկ տարվա ընթացքում դրա կայունացման ուղղությամբ։

Պուտինը հանդիպման բացմանը հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ բանակցությունների նպատակը Լեռնային Ղարաբաղի վերածննդի համար պայմաններ ստեղծելն է։

«Ինձ թվում է, որ դա իրականում մեր բոլոր ջանքերի նպատակն է պայմաններ ստեղծել տարածաշրջանի վերածննդի համար, որպեսզի մարդիկ այնտեղ իրենց ապահով զգան և նորմալ տնտեսական գործունեությամբ զբաղվեն, զարգացնեն տնտեսությունը,- ասել էր ՌԴ ղեկավարը:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։