Ալիևի հակիրճ մեսիջը տարածաշրջանում ներգրավված բոլոր ուժերին` հատկապես ՌԴ–ին, ԱՄՆ–ին, Իրանին, Եվրոպային


17:39 , 26 նոյեմբեր, 2021

Այսօր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ընթացքում, Ալիևը նշել է, որ վերջին շրջանում, Արցախում հնչած կրակոցները և սպանությունները եղել են զուտ կենցաղային և վիճաբանական թեմաներ։ Իսկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ռազմական բախումները չեն մտնում Ռուսաստանի խաղաղարար առաքելության պատասխանատվության գոտու մեջ։
Սրանով Ադրբեջանը ցույց է տալիս գործողություններում անկաշկանդ լինելու և Հայաստանի նկատմամբ կամայական գործելու իր դիրքորոշումը։ Սա բոլորից անկախ գործելու և Հայաստանի նկատմամբ իրականացրած ագրեսիայում ոչ մեկին հաշվետու չլինելու Ալիևի ցինիկ դրսևորումն է։
Ավելի կոնկրետ՝ նա ասում է. Արցախում քանի որ ռուսներն են հսկում, ապա իրենք խնդիր չունեն և առայժմ խելոք կկատարեն իրենց պարտավորությունը։
Իսկ Հայաստանում քանի որ կապիտուլյանտներն են, ապա ինչպես ցանկանան՝ այնպես էլ կվարվեն, և հաշվետու չեն ոչ մեկին։ Նույնիսկ կարող են նոր պատերազմ հրահրել Հայաստանի դեմ։
Սա էր Ալիևի հակիրճ մեսիջը տարածաշրջանում ներգրավված բոլոր ուժերին (հատկապես ՌԴ, ԱՄՆ, Իրան, Եվրոպա)։