«Ցավոք լինում են միջադեպեր. պետք է պայմաններ ստեղծել իրավիճակի հանդարտեցման համար». Պուտինն Ալիևի հետ հանդիպմանը


16:12 , 26 նոյեմբեր, 2021
ՌԴ նախագահն ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանը նշել է, որ կան միջադեպեր և խնդիրներ, որոնք պետք է կարգավորել:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, կքննարկենք այդ հարցը եռակողմ հանդիպմանը. մեզ շուտով կմիանա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- ասել է Պուտինն՝ ընդգծելով ռուս խաղաղապահները ակտիվ դերակատարությունը և ռուս-թուրքական կենտրոնի գործունեությունը:

«Ցավոք, կան խնդիրներ, միջադեպեր են տեղի ունենում, ցավոք լինում են զոհեր: Այսօր կքննարկենք, թե ինչպես կարելի է ստեղծել պայմաններ իրավիճակի հանդարտեցման և տարածաշրջանում զարգացման համար, այնպես, որը թույլ կտար մարդկանց հանգիստ ապրել, իսկ երկրներին՝ զարգանալ»,- ասել է Պուտինը: