Մենք առանց հովիվ ոչխարի սուրուի պես ուրախանում ենք 2 գերու վերադարձի համար, այնինչ մի մասին դատում են, մյուս մասին էլ սպանել են


15:35 , 26 նոյեմբեր, 2021
Թշնամի պետությունը մեզանից պայմանականորեն տաս գերի է տանում: Մի մասին սպանում է, ասում է չեմ տարել, մի մասին դատում է, որպես հանցագործ, մի երկուսին էլ ինչ-որ բան ուզելուց առաջ հետ է տալիս:
Իսկ մենք առանց հովիվ ոչխարի սուրուի պես ուրախանում ենք այդ երկուսի համար:
Դեռ անցած տարվա նոյեմբերին եմ ասել: Եթե դրանք մեր բոլորին գերիներին հետ չեն տալիս, ապա լեգիտիմ իրավունք է առաջանում դրանց մեր ուզած ձևով խփելու ու մեր ուզած քանակի գերի բերելու: Ո՛չ մեկն ենք անում, ո՛չ էլ մյուսը:
Ու սրա միակ պատճառը չառաջնորդությունն է՝ անտերապետությունը: Իսկ հետևաբար, անելիքները պարզ են, բայց անողները դեռ իրար գլուխ չեն գալիս: