Փաշինյանը Սոչիում է․ եռակողմից բացի, կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում


14:10 , 26 նոյեմբեր, 2021

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ քաղաք Սոչի։

Այստեղ նախատեսված է Հայաստանի վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը։ Տեղի է ունենալու նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։