ԱՀԿ-ն խորհրդակցություն է անցկացնելու կորոնավիրուսի նոր ի հայտ եկած հիմնամանրէի հարցով


19:12 , 26 նոյեմբեր, 2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ուրբաթ հատուկ հանդիպում է անցկացնելու Հարավային Աֆրիկայում կորոնավիրուսի նոր՝ B.1.1.529 հիմնամանրէի հայտնաբերման պատճառով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՀԿ արտակարգ հիվանդություններիբաժնի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերկհովեն:

Կազմակերպությունից հայտնել են, որ հետևում են սպիտակուցի մեջ նոր հիմնամանրէի՝ տասնյակ մուտացիաներով զարգացման ընթացքին և ծրագրում են քննարկել, թե ինչպես դա կանդրադառնա առկա պատվաստանյութերի արդյունավետության վրա:

«Մենք դեռ բավարար տեղեկություն չունենք դրա մասին: Սակայն գիտենք, որ այդ հիմնամանրէն շատ մուտացիաներ ունի»,- ասել է մասնագետը:

ԱՀԿ տվյալներով ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 258 մլն մարդ, ավելի քան 5 մլն-ը մահացել է: