«Ժողովուրդ». Ամբողջ հանրապետությունն այսօր հայաթափվում է


09:07 , 23 օգոստոս, 2013

 

«Ժողովուրդ»-ը գրում է.

ՀՀ Սյունիքի մարզի Ձորաստան համայնքում միայն ծերացող ընտանիքներ են ապրում, իսկ երիտասարդները տարիներ առաջ հեռացել են գյուղից ու այլևս չեն վերադարձել:

Այդ մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է համայնքապետ Ավետիս Ավետիսյանը: Նրա խոսքով՝ բնակիչների թիվը 64 է, իսկ դպրոցի աշակերտ գյուղը չունի. «Դպրոցի շենք էլ չկա:

Մեր գյուղը ծերացած է, և միջին տարիքի բնակիչն էլ 75 տարեկան է: 36 երիտասարդ ընտանիք այս պահին Սանկտ-Պետերբուրգում է: Ինչի՞, հանրապետության վիճակը մեր գյուղի նմա՞ն չէ: Ամբողջ հանրապետությունն է այսօր հայաթափվում, ինչի՞ մասին է խոսքը: Նախկինում զարմանում էի, բայց հիմա ոչ: Գյուղի ամենաերիտասարդ ընտանիքը ես եմ, ես էլ 50 տարեկան եմ, երեխաներս էլ արդեն ուսումն առած և գյուղից էլ հեռու են ապրում»:

 Առավել մանրամասն`  «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: