Մահացել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Մուշեղ Հովսեփյանը


00:05 , 26 նոյեմբեր, 2021

Մահացել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մուշեղ Հովսեփյանը։ Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ Ժուրնալիստիկայի ֆակուլտետի ֆեյսբուքյան էջից:

«ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների և ուսանողների անունից խոր ցավակցություն ենք հայտնում Մուշեղ Հովսեփյանի ընտանիքին, մտերիմներին ու բարեկամներին, սգում ենք այս անդառնալի ու ծանր կորուստը և ապավինում այն լուսավոր, վեհ ու առինքնող կերպարին, որ իր ապրած 60 տարիներին կերտեց Մուշեղ Հովսեփյանը՝ դառնալով սկզբունքայնության, մարդասիրության, ընկերասիրության, բարձր պրոֆեսիոնալիզմի վառ օրինակ:

Ցավալի կորուստ բոլորիս համար»,- գրված է հաղորդագրությունում։