08:09 , 23 օգոստոս, 2013
«Հրապարակ»-ը գրում է, թե Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին ծառայակցի գնդակից սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ պատրաստ չէ, նախաքննությունը շարունակվում է արդեն չորս ամիս, ինչն էլ անհանգստացնում է նրա ընտանիքին ու հարազատներին:
Թերթի տեղեկություններով հայրը` Իշխան Ստեփանյանը հրաժարվել է պետության աջակցությունից: Նրանց 2 միլիոն 450 հազար դրամ գումար է փոխանցվել գերեզմանի կառուցման աշխատանքների համար, սակայն հայրը համառորեն հրաժարվում է այդ աջակցությունից: Նշենք, որ նա հետ էր ուղարկել նաեւ որդու թաղման օրն իրեն փոխանցած 3 հարյուր հազար դրամը:
Որդու քառասունքի արարողությանը եւս պաշտպանության նախարարությունից ուղարկվել էր 5 հարյուր հազար դրամ, որը պետական աջակցություն է եւ տրվում է բոլոր զոհված զինվորներին, սակայն անգամ դա չէր վերցրել:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: