Շատ հաճախ մարդկանց հենց իրենց բթամտության համար են նշանակում տարբեր պաշտոնների...


07:57 , 23 օգոստոս, 2013

Պետք է ասել, որ որոշ մարդիկ հասկանան, որ երբ հարցազրուցելիս իրենք խոսում են արդարությունից կամ ստից, գիտակցեն, որ մանկապարտեզի սաների համար չեն խոսում, որ լուրջ մարդիկ են ոչ հաճույքով ընթերցելու այդ անմիտ հարցազրույցները: Այսինքն` որ բողոքում ես անարդարությունից, ստից կամ արտագաղթից, դու ի՞նչ ես արել, որ դրանք չլինեն, թե՞ հակառակը` քո ստով, քո անարդարությամբ նպաստել ես այդ երևույթներին, հիմա էլ փորձում ես յուղել մարդկանց գլուխները... Թե ինքդ էլ չես հավատում քո հաջողությանը, քանզի հոգուդ խորքում գիտես` իրականում ինչի ես արժանի, և այդ հարցազրույցներն ավելի շատ քեզ համար, քո ականջների համար են, որ գոնե ինքդ քեզ համոզես, որ քո տաղանդի համար են քեզ նշանակել դերասան կամ, ասենք, քաղաքական գործիչ... և ոչ թե պապայի փողերի կամ պապայի հեղինակության կամ էլ քո ծանծաղամտության... Որովհետև շատ հաճախ նման մարդկանց հենց իրենց բթամտության համար են նշանակում տարբեր պաշտոնների...