14:59 , 25 նոյեմբեր, 2021Tert.am-ը գրում է․
Իմ անձնական տան դիմաց տեղադրված է փակ դիտակետ, որտեղ նստած նայում են, թե ով եկավ մեր տուն, ով գնաց, սկսում ցանկացած հյուրի հետևել, դուք էլ, որ գաք, կհայտնվեք տեսադաշտում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Նույն փակ դիտակետից տեղադրված է նաև «Հայրենիք» կուսակցության գրասենյակի մուտքի մոտ, իմ հետևից մշտապես շրջում էին այսպես կոչված արտաքին դիտարկում իրականացնող ծառայության տղաները։ Զավեշտը այն է, որ իմ հետևից արտաքին դիտում են դնում ու մտածում են՝ ես դրա մասին չեմ իմանալու կամ չեմ նկատելու։ Ախր և՛ այդ տղաներին եմ ճանաչում, և՛ բոլոր մեքենաները գիտեմ, և աշխատանքի բոլոր մեթոդներն ու միջոցները։ Տղաները իրենք էլ եբ իրենց վատ զգում, չգիտեն՝ ինչ անեն։ Աբսուրդի է հասնում»,-մանրամասնեց ԱԱԾ նախկին տնօրենը։
Արթուր Վանեցյանի խոսքով՝ այս իշխանությունները միայն զբաղված են մեկ հարցով․ փորձում են պահել իշխանությունը, որևէ այլ գործողություն չեն իրականացնում, իշխանությունը պահելու համար անգամ մեր հայրենիքի՝ Արցախի 75 տոկոսը հանձնեցին, զոհեցին հազարավոր տղաների։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ