Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը... Ե.Չարենց


04:42 , 23 օգոստոս, 2013

Դոփում են, դոփում են, դոփում են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին,_
Անծայր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքիս մեջ իմա,_
Անհա՜յտ է աշխարհը`անցում է ու մահ: 
Ե.ՉԱՐԵՆՑ