Ջերմուկում կտեղադրվի Վազգեն Սարգսյանի քանդակը՝ Շուշիի քանդակի կրնօրինակը


09:21 , 25 նոյեմբեր, 2021

Ջերմուկում կտեղադրվի ռազմական և քաղաքական գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի քանդակը, որը կլինի Շուշիում տեղադրված քանդակի կրկնօրինակը՝ քանդակված Լևոն Թոքմաջյանի կողմից /նույն նյութից/։ Այս մասին տեղեկացնում է Jermuk city կայքէջը։

Նախաձեռնությունը Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Արսենյանինն է՝ Վազգեն Սարգսյանի ընտանիքի հետ պայմանավորվածությամբ ու համագործակցությամբ։