Ամեն օր՝ օրը 3 անգամ, Կապան-Ճակատեն-Կապան երթուղի կգործի. Սյունիքի մարզպետարան


12:20 , 25 նոյեմբեր, 2021
ՀՀ կառավարության կողմից Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը ձեռք է բերել «Ուազ» մակնիշի ուղեւորատար ավտոմեքենա, որը հատկացվել է Կապանի համայնքապետարանին, եւ այսօրվանից արդեն ամենօրյա ռեժիմով՝ օրական 3 անգամ այն կսպասարկի Կապան–Ճակատեն–Կապան երթուղին։ Միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից համայնքապետարանին է հատկացվել նաեւ մեկ բեռնաուղեւորատար ավտոմեքենա։