Դավիթ Օվասափյանը՝ ըմբշամարտի բանակայինների աշխարհի փոխչեմպիոն


21:15 , 24 նոյեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է.

Իրանի մայրաքաղաքում Թեհրանում ընթացող ըմբշամարտի բանակայինների Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, հունահռոմեական ոճի ըմբիշ Դավիթ Օվասափյանը 130 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ։

Ավելի վաղ հունահռոմեական ոճում ոսկե մեդալակիր էր դարձել Կարեն Ասլանյանը, իսկ ազատ ոճում՝ Արման Անդրիասյանը։

67 կգ քաշային Սամվել Աղաջանյանն էլ դարձել էր բրոնզե մեդալակիր։