«Մենք քաղաքական առաջընթաց չենք գրանցել Ռուսաստանի հետ հարաբերություններում». Ղարիբաշվիլի


17:15 , 24 նոյեմբեր, 2021

Tert.am-ը գրում է․

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ 2012 թվականին «Վրացական երազանք» կուսակցության՝ իշխանության գալուց հետո արևմտյան գործընկերները «խորհուրդ տվեցին ապաէսկալացում սկսել» Ռուսաստանի հետ հարաբերություններում:

Սակայն նրա խոսքով՝ վրաց-ռուսական հարաբերություններում քաղաքական ուղղությամբ ոչինչ չի փոխվել. դրանք փակուղում են գտնվում: «Մենք քաղաքական առաջընթաց չենք գրանցել Ռուսաստանի հետ հարաբերություններում»,- վարչապետին մեջբերում է Новости-Грузия-ն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ