Վրաստանում վթարի ենթարկված հայտնի հաղորդավար Արամ Չախոյանը տեղափոխվել է Երևան


00:50 , 23 օգոստոս, 2013

Lurer.com-ը գրում է.

Օգոստոսի 22-ին՝ ժամը 08:40-ին, տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 և «Ջիպ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Նախնական տվյալներով՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Աննա Պողոսյանը տեղափոխվել է Թբիլիսի քաղաքի հիվանդանոց, իսկ Արամ Չախոյանը և Էդուարդ Սարգսյանը՝ Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց: Նշենք նաև, որ Արամ Չախոյանը հայտնի հաղորդավար է։

Ժամը 17:30-ի դրությամբ՝ ՀՀ շտապօգնության ավտոմեքենաները Երևանի «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխել 1981 թ. ծնված Արամ Չախոյանին, 1983 թ. ծնված Էդուարդ Սարգսյանին, իսկ 1987 թ. ծնված Աննա Պողոսյանին՝ «Մալաթիա» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: