Յուրմալայում խայտառակվելուց հետո Նաստյա Կամենսկիխը զգալի նիհարել է


00:36 , 23 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Յալթայում տեղի ունեցած «Մանկական Նոր ալիքին» երգչուհին ակնհայտորեն նիհարած է ժամանել: Սակայն նա չի ասել, թե քանի կիլորգրամով է նիհարել: 

«Չեմ պարծենա կորցրած կիլոգրամների թվով, սակայն արդյունքներն ակնհայտ են։ Եթե հիշում եք, մի քանի շաբաթ առաջ կայացած «Նոր ալիքին» ոչ թե ես եմ խոստացել, որ կնիհարեմ, այլ Պոտապը: Մեզ մոտ միշտ էլ այդպես է՝ Պոտապը խոստանում է, ես կատարում եմ»,- ասել է Նաստյան:

Նաստյայի խոսքերով՝ ինքը դիետա չի պահել. «Ես վերջապես ինքս ինձանով զբաղվելու ժամանակ ունեմ: Ես մտածված եմ սնվում: Փորձում եմ առանձին և փոքր չափաբաժիններով սնվել: Ինչպես նաև սպորտդահլիճ և լողավազան եմ հաճախում: Սակայն, բարեբախտաբար, մենք շատ աշխատանք ունենք անելու: Այդ պատճառով էլ գեղեցկության համար ժամանակ քիչ է մնում»: 

Նաստյան չի խոստովանում, թե քանի կիլոգրամով է նիհարել, սակայն ակնհայտ է, որ նա ազատվել է 5-7 կիլոգրամ ավելորդ քաշից: