Եթե ձեր պայքարը նաև նախկինների դեմ է, ապա դուք Նիկոլից և իր խունտայից ոչնչով չեք տարբերվում


16:36 , 23 նոյեմբեր, 2021
Բոլոր հանրահավաքները, միտինգները, պիկետներն ու ակցիաները, որոնք ուղեկցվելու են նախկինացավային դրսեվորումներով ու նախկիններին պիտակավորելով, վստահաբար եմ ասում, որ ես այդտեղ անելիք չունեմ: Չունեմ, որովհետև նախկինների Հայաստանում ես ունեի երկու հայկական պետություն և հերոսներին արժանի Հայրենիք: Չնայած շատ ու շատ ոչ ճակատագրական սխալներին, ես գլուխս բարձր էի քայլում իմ երկրից դուրս...
Եթե ձեր պայքարը նաև նախկինների դեմ է, ապա դուք Նիկոլից և իր խունտայից ոչնչով չեք տարբերվում... Զուտ անունների փոփոխության համար էս երկիրը չպետք է դառնա ոչխարի գլուխ, որ ով գա` խուզի: