Գազի գինը Եվրոպայում սահմանվել է 1000 դոլարից ցածր


14:55 , 23 նոյեմբեր, 2021
Նիդերլանդական TTF բորսայում գազի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը երկրորդ օրն անընդմեջ չի գերազանցում 1000 դոլարը՝ հազար խորանարդ մետրի համար:

Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, լոնդոնյան ICE բորսայում Երևանի ժամանակով 11:40-ի դրությամբ՝ կապույտ վառելիքի գինը սահմանվել է 988 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար կամ 85 եվրո՝ ՄՎտ/ժամի համար:

Վերջին մի քանի շաբաթում գազի գներն անկում են գրանցել 1900 դոլարի ռեկորդային ցուցանիշին հասնելուց հետո, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի 6-ին: ԵՄ մի շարք երկրներ գնաճի մեջ մեղադրել են Ռուսաստանին, սակայն Եվրահանձնաժողովն աջակցություն չի հայտնել այդ վարկածին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ գազի գների բարձրացումը պայմանավորված է էլեկտրաէներգիայի դեֆիցիտով: