Մասիսի, Արտաշատի և Արարատի տարածաշրջաններում մառախուղ է


12:55 , 23 նոյեմբեր, 2021

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի և Արարատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։

Հիմնադրամը հայտնում է, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: