Irakanum.am-ը գրում է.
Հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Սուրեն Յուրիկի Սաֆարյանը Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքից էր։ 19-ամյա զինծառայողը բանակ զորակոչվել էր նախորդ տարի։ Ազգությամբ եզդի էր։ Ալագյազի համայնքապետ Ջասմ Մախմուդովը Irakanum.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ադրբեջանական կրակոցից զոհված զինծառայողը իրենց համայնքից էր։ «Ապրում էր ծնողների հետ, ուներ երեք եղբայր, երկու քույր»,- ասաց գյուղապետը, հավելելով, որ Սաֆարյանների ընտանիքը զբաղվում է գյուղատնտեսությամբ։
Գյուղապետն ասաց, որ քիչ առաջ ընտանիքին տեղյակ են պահել իրենց որդու զոհվելու լուրը։ «Բառերով նկարագրել հնարավոր չէ, թե ինչ է կատարվում»,- ասաց համայնքապետը։
Նշենք, որ զոհված զինծառայող Սուրեն Սաֆարյանը ընտանիքի կրտսեր զավակն էր։