Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը


22:09 , 22 նոյեմբեր, 2021

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը տեղեկացրել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել։

Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվել որպես մեղադրյալ։