23:17 , 22 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
ԱՄՆ-ում մի խումբ երիտասարդ դիզայներներ մշակել են սպասք նրանց համար, ովքեր դիետա պահելու համար կամքի ուժ չունեն: Ինչպես հաղորդում է kedem.ru-ն, HALVED հավաքածուն բաղկացած է երեք կտորից և իրենից ներկայացնում է սպասքի ավելի փոքր տարբերակ, որում տեղավորվում է ստանդարտ չափաբաժնի կեսը:
Դրա հետ մեկտեղ առարկաները մեծ քաշ ունեն: Դա կարևոր է, քանի որ մարդը հակված է ուտելիքի քանակությունը որոշել ըստ քաշի. եթե չափաբաժնի կշիռը չի փոխվել, անհանգստանալու կարիք չկա:
Բացի այդ, սպասքն արտադրվում է ոչ ախորժաբեր գույներով` կապույտ, կանաչ, շագանակագույն: Նիհարել ցանկացող մարդիկ կարող են այս սպասքը գնել նախօրոք պատվիրելու դեպքում: