Ռուսաստանը Ղրիմում վարժանքներ է անցկացրել հակառակորդի թևավոր հրթիռների ոչնչացման համար


15:20 , 22 նոյեմբեր, 2021
Ռուս զինվորականները Ղրիմում վարժանքներ են անցկացրել՝ երևակայական հակառակորդի թևավոր հրթիռները ոչնչացնելու համար։ Այս մասին երկուշաբթի՝ նոյեմբերի 22-ին, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

«Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի և «Պանցիր» զենիթահրթիռային և թնդանոթային համակարգերի մարտական անձնակազմերը պլանային վարժանքներ են անցկացրել՝ օդային թիրախներ գտնելու և ոչնչացնելու համար։ Զինծառայողները մշակել են երևակայական հակառակորդի թևավոր հրթիռները հայտնաբերելու, դրանց հետևելու և ոչնչացնելու խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

««Տրիումֆ» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի և «Պանցիր» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի հաշվարկները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները»,- ընդգծել են ՌԴ ՊՆ-ից։

Իր հերթին, Ուկրաինան անցած շաբաթ հրաձգության վարժանք է անցկացրել Ղրիմի մոտ։ Խերսոնի շրջանում անցկացվել են ծովային հետևակայինների գումարտակային մարտավարական վարժանքներ ուղիղ կրակով և ավիացիայի ներգրավմամբ։