Ֆիջիի ափերի մոտ 5,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել


13:12 , 22 նոյեմբեր, 2021
Նոյեմբերի 22-ին 5,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Ֆիջիի արշիպելագի մերձակայքում:

Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆիջիի մայրաքաղաք Սուվայից (բնակչությունը՝ շուրջ 77,3 հազար մարդ) դեպի հյուսիս - արևմուտք: Օջախն ընկած է եղել 30 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկատվություն չի ստացվել