Վիետնամի կղզին մոտ 2 տարվա դադարից հետո առաջին անգամ ընդունել է զբոսաշրջիկների


19:52 , 20 նոյեմբեր, 2021

Armenpress.am-ը գրում է․

Կորոնավիրուսի տարածումից ի վեր մոտ երկու տարվա ընթացում առաջին անգամ Վիետնամի Ֆու Քուոկ կղզի են ժամանել երկու հարյուր պատվաստված օտարերկրացի զբոսաշրջիկներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Փորձ է արվում «վերակենդանացնել»  զբոսաշրջային տնտեսությունը: Վիետնամը սահմանային խիստ հսկողություն էր սահմանել համաճարակի սկզբում՝ փորձելով խուսափել COVID-19-ի դեպքերից: Արդյունքում այս քայլով Վիետնամը վնասել էր զբոսաշրջությանը, որը սովորաբար կազմում է համախառն ներքին արդյունքի մոտ 10 տոկոսը:

Պատվաստված զբոսաշրջիկներն այժմ ստիպված չեն լինի պարտադիր երկշաբաթյա կարանտին անցնել, սակայն նրանք պետք է իրենց հանգիստն անցկացնեն միայն Vinpearl հանգստավայրում և երկու անգամ թեստ հանձնեն ճանապարհորդության ընթացքում: