Գրիզմանը կխաղա Միլանի դեմ․ ՈՒԵՖԱ-ն բավարարել է Ատլետիկոյի բողոքարկումը


18:33 , 20 նոյեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

ՈՒԵՖԱ-ն բավարարել է «Ատլետիկոյի» բողոքարկումը հարձակվող Անտուան Գրիզմանի լրացուցիչ որակազրկման վերաբերյալ, որը դաշտից հեռացվել էր ՉԼ խմբային փուլի 3-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղում (2-3):

Մերսիսայդցիների հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի գլխին բարձրացրած ոտքով հարվածելու համար ֆրանսիացին նախ որակազրկվել էր մեկ խաղով՝ 4-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ (0-2): Ավելի ուշ Գրիզմանը լրացուցիչ ևս մեկ խաղի որակազրկում էր ստացել․ այս անգամ ՉԼ 5-րդ տուրի նոյեմբերի 24-ին կայանալիք «Միլանի» դեմ խաղում։

Արդյունքում ՈՒԵՖԱ-ն չեղարկել էր որակազրկումը՝ համարելով, որ հարվածը եղել է չմտածված։