Ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալո


13:33 , 20 նոյեմբեր, 2021

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նոյեմբերի 16-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված 3 զինծառայող հետմահու պարգևատրվել է: Հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Արիության մեդալով պարգևատրվել են ՀՀ ՊՆ նախարարության N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Մերուժան Հարությունյանը, ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գուրգեն Սարգսյանը: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար ՀՀ ՊՆ N զորամասի սպա-հոգեբան, ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանը պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: