Հնդկաստանում հեղեղումներն առնվազն 17 մարդու կյանք են խլել


12:55 , 20 նոյեմբեր, 2021

Armenpress.am-ը գրում է․

Հնդկաստանի հարավ-արևելյան հատվածում մուսսոնային անձրևների հետևանքով առաջացած հեղեղումներից մահացել է առնվազն 17 մարդ: Անհետ կորած է համարվում 100 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հեղեղումների հետևանքով տուժել են մի շարք գյուղեր: Տուժած շրջաններում իրականացվում է փրկարարական աշխատանք:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է տուժած շրջաններին անհրաժեշտ օգնություն տրամադրել: