Ողջունում ենք ՌԴ ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի և խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու գործում. ԵԱՀԿ գործող նախագահ


14:11 , 19 նոյեմբեր, 2021

Tert.am-ը գրում է․

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն ողջունել է Մոսկվայի ջանքերն՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև սրված հակամարտության կարգավորմանը:

«Մենք խոսելու ենք նաև այն մասին, ինչպես կարող ենք միասին աշխատել կառուցողական լուծումների ուղղությամբ՝ տարածաշրջանային հակամարտությունները կարգավորելու համար, ինչպիսին, օրինակ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն է: Ողջունում ենք ռուսական ջանքերը հրադադարի հասնելու և խաղաղության պայմանագիր ստորագրելուն հասնելու գործում»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է շվեդ գործիչը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ