Սյունիքում ռազմական վերջին գործողությունների ժամանակ մայորից բարձր կոչում ունեցող զինվորականներին դիրքեր բարձրանալ թույլ չտալու վերաբերյալ տեղեկությունը ոչ մի կապ չունի իրականության հետ․ ՊՆ


09:37 , 19 նոյեմբեր, 2021
Հայաստանյան լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածում, թե իբր «Սյունիքում ռազմական վերջին գործողությունների ժամանակ մայորից բարձր կոչում ունեցող զինվորականներին թույլ չեն տվել բարձրանալ դիրքեր՝ գործողությունների թեժ կետեր»: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Տեղեկությունը ոչ մի կապ չունի իրականության հետ: Եվս մեկ անգամ համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց: