15:59 , 18 նոյեմբեր, 2021Armenpress.am-ը գրում է․
Նոյեմբերի 18-ին ավելի քան 500 միգրանտ Է հեռացել տարերային ճամբարից, որը գտնվում Է բելառուսա-լեհական սահմանին՝ «Բրուզգի» անցակետի մոտ:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում Է ՏԱՍՍ-ն իրադարձությունների վայրից: 70 – 100 մարդուց բաղկացած խմբերով բելառուսցի սահմանապահները միգրանտներին ուղեկցել են «Բրուզգի» տրանսպորտա-լոգիստական կենտրոնի շենք, որը գտնվում Է սահմանի գծից մոտավորապես մեկուկես կիլոմետր հեռավորության վրա: