Ռուսաստանի վարչապետը ժամանել է Երևան


14:12 , 18 նոյեմբեր, 2021

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Հայաստան, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։

Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման խորացման հրատապ խնդիրները։