Երեկ ՌԴ ՊՆ-ն սահմանազատման և սահմանագծման նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացրել, որոնք ընդունելի են մեզ համար․ Նիկոլ Փաշինյանը


11:27 , 18 նոյեմբեր, 2021

Tert.am-ը գրում է․

Ես երեկ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեցի, որ 2021 թվականի մայիսից ի վեր ՀՀ և Ադրբեջանի սահմանների միջև սահմանազատման և սահմանագծման  վերաբերյալ երեք առաջարկ է հնչել Ռուսաստանի Դաշնության կողմից և երեքն էլ մեզ համար ընդունելի են։ Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ իմ հայտարարություններից հետո Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի  նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես  է եկել առաջարկություններով, և ես ուզում եմ վերահաստատել, որ դրանք ընդունելի են»,–ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ