Մուրադովը Բաքվից Երևան է տեղափոխել հայ զինծառայողի մարմին․ պայմանավորվել են շարունակել ինտենսիվ աշխատանքները գերեվարված զինծառայողների վերադարձի և անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ


23:33 , 17 նոյեմբեր, 2021
Նոյեմբերի 17-ի երեկոյան, ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրաԵրևան է տեղափոխվել նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանագոտում ադրբեջանական ԶՈւ սադրանքից հետո ծավալված մարտերի ընթացքում զոհված ՀՀ ԶՈւ զինծառայողմանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից ի մարմին: Նոյեմբերի 17-ին գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում ՀՀ պսշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նախորդ օրը ծավալված մարտերի մանրամասները, ինչպես նաև տվյալներ հաղորդել գերեվարված հայ զինծառայողների վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ինտենսիվ աշխատանքները ինչպես գերեվարված զինծառայողների վերադարձի, այնպես էլ մարտի արդյունքում անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ: