23:59 , 17 նոյեմբեր, 2021Tert.am-ը գրում է․
«Արդեն մի քանի ամիս է, ինչ պոտենցիալ հեռուն գնացող հետևանքներով սահմանային հակամարտություն է ընթանում պատերազմող հարևանների միջև: Թվում է, թե Ադրբեջանը փորձում է իր օգտին փաստեր ստեղծել»,- գրում է շվեյցարական Neue Zürcher Zeitung թերթը, որի հոդվածը թարգմանաբար ներկայացրել է InoPressa-ն:
«Երեքշաբթի կեսօրին Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտում սկսվել են մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի ավարտից ի վեր ամենակատաղի մարտերը։ Ադրբեջանական ստորաբաժանումները, ըստ ամենայնի, ներխուժել են հայկական տարածք Սիսիան քաղաքի մոտ և ավելի հյուսիս՝ Վարդենիսի մոտ՝ Քելբաջարի շրջանից (հայերեն՝ Քարվաճառ) ոչ հեռու, որն արդեն մեկ տարի է, ինչ Ադրբեջանի կազմում է:
Հայկական կողմը սկզբում խոսում էր 15 զոհի մասին, ավելի ուշ ՊՆ-ն հաստատել է, որ կա մեկ զոհ, 12 զինծառայող գերի է ընկել ադրբեջանցիներին, հայկական զինուժը կորցրել է երկու դիրք: Ադրբեջանի կողմից ոչ պաշտոնական տեղեկություններ են տարածվել 14 զոհի, 37 վիրավորի և 5 անհետ կորածի մասին։ Մարտերում կիրառվել են հրետանի, հրթիռային կայանքներ, զրահատեխնիկա:
Հայաստանը դիմել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ռազմական դաշինքին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Նա նաև կոչ է արել Ռուսաստանին պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը 1997 թվականի պայմանագրի համաձայն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ