Լուկաշենկոն ու Մերկելը պայմանավորվել են փախստականների հարցը լուծել Բելառուսի և ԵՄ մակարդակով


00:34 , 18 նոյեմբեր, 2021

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած արդեն երկրորդ հեռախոսազրույցի ընթացքում եկել են եզրակացության, որ փախստականների ճգնաժամը պետք է քննարկվի Բելառուսի և Եվրամիության մակարդակով: Այս մասին հայտնում է «Բելտա» գործակալությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ երկու կողմից լիազորված համապատասխան պաշտոնատար անձինք խնդիրները լուծելու նպատակով անհապաղ բանակցություններ կսկսեն: