Ադրբեջանը ոչ միայն չի պահպանում հրադադարի ռեժիմը, այլև չի կատարում ձեռք բերված պայմանավորվածությունները. ԱԽ քարտուղար


17:58 , 17 նոյեմբեր, 2021

Tert.am-ը գրում է․

Նոյեմբերի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ԱԽ գրասենյակը:

 Հանդիպման ընթացքում մատնանշվել և քննարկվել են Աֆղանստանի տարածքից եկող վտանգները, ԱՊՀ անդամ պետությունների համագործակցությունը միգրացիայի և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև բիոտեխնոլոգիայի զարգացման արդյունքում առաջ եկած անվտանգության հիմնահարցերը: ԱՊՀ մասնակից պետությունները իրենց պատրաստակամությունն են հայտնել հետագայում ընդլայնելու համագործակցության շրջանակը:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում վերոնշյալ հարցերից զատ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանական զորքերի ներխուժմանը և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ