18:45 , 22 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վասիլի Ղազարյանին Ղազախստանի Հանրապետությունում և, համատեղության կարգով, Ղրղզստանի Հանրապետությունում և Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:
Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Սահակյանը նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Աստանա):