Շախմատի թիմային ԵԱ․ Տղամարդկանց հավաքականը հաղթեց Ֆրանսիային


00:41 , 17 նոյեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է.

Սլովենիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը։ 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն։

Մեր հավաքականից հաղթանակ տարան Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը,  Հայկ Մարտիրոսյանը խաղաղ դաշն կնքեց մրցակցի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտվեց:

Հայաստանի հավաքականն ունի 8 միավոր։ Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 21-ին։