«Կողմերի հետ շփման մեջ ենք՝ իրավիճակը հնարավորինս արագ խաղաղ հուն տեղափոխելու համար». ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են հայ-ադրբեջանական սահմանին սրումը


22:34 , 16 նոյեմբեր, 2021

Tert.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են հայ-ադրբեջանական սահմանին սրումը:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, գերատեսչությունից հայտնել են, որ կողմերի հետ շփման մեջ են՝ իրավիճակը հնարավորինս արագ խաղաղ հուն տեղափոխելու համար:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:

Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: