Ադրբեջանի ԶՈւ-ն ունի 14 զոհ, 37 վիրավոր եւ 5 անհետ կորած. աղբյուր


21:01 , 16 նոյեմբեր, 2021

Lurer.com-ը գրում է.

ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ։

Ադրբեջանական թելեգրամյան ալիքները հաղորդում են, որ Ադրբեջանի ԶՈւ-ն ունի 14 զոհ, 37 վիրավոր եւ 5 անհետ կորած։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ հայկական կողմն ունի 12 գերի, ինչպես նաև 15 զոհ` ըստ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի: