Միանշանակ է, որ Սյունիքում ճանապարհների փաստացի արգելափակումը Բաքվի կողմից բացառապես
Երևանի դեմ բազմաշերտ նշանակությամբ քաղաքական ճնշման մեխանիզմ է, որը կիրառվում է
Հայաստանում ներքաղաքական, տնտեսական, հումանիտար խնդիրներ հրահրելու համար։ Այսինքն, այն ուղղակիորեն միտված չէ Ադրբեջանի համար որևէ կենսական խնդրի լուծման։
Հետևաբար, նաև արտաքին դաշտում ճիշտ շեշտադրումներով Բաքվին թիրախավորելու պարագայում հնարավոր է որոշակի ծավալի միջազգային ճնշում գեներացնել՝ ի պատասխան Ադրբեջանի թշնամական գործողությունների։