17:49 , 22 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Իրանում՝ Փարչինի ռազմական կենտրոնում (գտնվում է Թեհրանից 3 կմ հեռու), փոփոխություններ են գրանցվել: Նման եզրակացության է եկել Գիտության և միջազգային անվտանգության ինստիտուտը՝ Digital Globe ընկերության արբանյակների արած նոր լուսանկարների ուսումնասիրման ընթացքում: ԱԷՄԳ-ի փորձագետների կարծիքով՝ հենց այնտեղ են իրականացվում միջուկային զենքի ստեղծման փորձեր: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Լուսանկարներն արվել են օգոստոսի 13-ին: Դրանցում երևում են, որ ռազմաբազայի տարածքում ասֆալտապատման զանգվածային աշխատանքներ են իրականացվում:
Իրանի իշխանությունները հերքում են, որ դա կարող է ատոմային ռումբի մշակման հետքերը ծածկելու փորձ լինել:
