Ոստիկանության սաղ բաժինը լցվել ա գյուղը, պարոն Փաշինյան գո՞հ ես քո արածից. Բյուրականի բնակիչ


11:22 , 16 նոյեմբեր, 2021

Բյուրականի համայնքի ղեկավարի նպատակը սենց վերեւ սողոսկելն էր: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, Բյուրական համայնքում բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց բնակիչներից մեկը:

Նշենք, որ օրերս Բյուրական համայնքի ղեկավար ժամանակավոր պաշտոնակատար է նշաբնակվել Ռադիկ Գեւորգյանը, ով այդ համայնքի բնակիչ չէ, նրան չեն ճանաչում: Ոստիկանների ուղեկցությամբ նա մտավ համայնքապետարանի շենք:

Գյուղացիները փորձում էին թույլ չտալ, որ նա շենք մտնի, հրմշտոց սկսվեց ոստիկանների եւ բնակիչների միջեւ:

«Ամեն օր սենց է լինելու, իրենց ուզածը էս ա, մենք ժողովրավարական երկիր ենք: Էս ա մեր իշխանությունը, նայեք՝ ինչ է կատարվում, ոստիկանության լրիվ բաժինը լցվել է գյուղը, թող պարոն Փաշինյանը տեսնի՝ ինչ է կատարվում գյուղում: Պարոն Փաշինյան, գո՞հ ես քո արածից»,-ասաց բորբողքված գյուղացիներից մեկը:

Մեկ ուրիշն առաջարկեց փակել գյուղի ճանապարհը. «Թող ինքը նստի ստեղ, մենք գնում ենք ճանապարհները փակենք»: