Պաղեստինում տեղական ինքնակառավարման հարցերով նախարարությունը ղեկավարելու է 15- ամյա աղջիկը


17:29 , 22 օգոստոս, 2013

Պաղեստինում տեղական ինքնակառավարման հարցերով նախարարությունը ղեկավարելու է 15- ամյա աղջիկըPanorama.am-ը գրում է.

15-ամյա Բաշաեր Օտմանը դառնալու է Հորդանան գետի Արևմտյան ափի տեղական ինքնակառավարման հարցերով նախարար: Օտմանը հայտարարել է, որ մտադիր է վերանայել կրթության, քաղաքականության մեջ երիտադարդության դերի բարձրացման հարցերը և նամակ է հղելու ՄԱԿ-ին: Աղջիկը նախարարությունը գլխավորելու է մեկ օր: Այս մասին հայտնում է իսպանական ABC թերթը:

«18-ից ցածր տարիքի մարդիկ կազմում է Հորդանան գետի Արևմտյան ափի բնակչության մեծամասնությունը, սակայն չունեն ոչ մի ներկայացուցչություն, հատկապես աղջիկները: Ցանկանում եմ հասնել նրան, որ աղջիկներն ու կանայք ընդհանուր առմամբ մեծ ազդեցություն ունենան քաղաքական որոշումներ կայացնելու ժամանակ, և ամենակարևորն է, կարողանան կրթվել»,- հայտարարել է դպրոցական նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ